Աբիսողոմյանը Խավիերի հետ մտքեր է փոխանակել Հարավային Կովկասում վերջին զարգացումների շուրջ

Փետրվարի 23-ին Ժնևում անցկացվող ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Պորտուգալիայի արտաքին գործերի և համագործակցության պետքարտուղար Անա Իսաբել Խավիերի հետ:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Պորտուգալիայի միջև ձևավորված դրական փոխգործակցությունը՝ վերահաստատելով երկկողմ պատրաստակամությունը խորացնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Այս համատեքստում ընդգծվել է Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում ընդհանուր շահերի ու արժեքների խթանմանն ուղղված փոխգործակցության կարևորությունը:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր գործընկերոջն է ներկայացրել այս տարի Հայաստանում հյուրընկալվելիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին և ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքները և դրանց անցկացման հարցում ՀՀ տեսլականը:

Մտքեր են փոխանակվել նաև Հարավային Կովկասում վերջին զարգացումների շուրջ: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է խաղաղության ինստիտուցիոնալացման կարևորությունը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային փոխկապակցվածության ապահովմանն ուղղված ծրագրերին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն