Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Քենիայի ԱԳ նախարարությունների միջև

Փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Քենիայի արտաքին գործերի և սփյուռքի հարցերով նախարարության քաղաքական և դիվանագիտական գործերի գլխավոր տնօրեն Ջոսֆատ Մայկարան ստորագրել են արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մասին փոխըմբռնման հուշագիր։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Փաստաթղթի ստորագրմանը հաջորդել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև անդրանիկ քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Լևոն Պետրոսյանի և գլխավոր տնօրեն Ջոսֆատ Մայկարայի գլխավորությամբ։ Զրուցակիցները քննարկել են կրթության, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում կապերի ակտիվացման հնարավորությունները։

Երկուստեք ընդգծվել է քաղաքական երկխոսության ամրապնդման և իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև միջազգային հարթակներում համագործակցությանը և փոխադարձ աջակցությանը: Քենիական կողմին են ներկայացվել է 2026թ․ Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ հայկական կողմի առաջնահերթությունները։

Հանդիպմանը շոշափվել են Հարավային Կովկասում և Արևելյան Աֆրիկայում տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի այլ հարցեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն