armenpress.am ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարող է հետաձգել Իսրայել նախատեսված այցը, որի շրջանակում նախատեսվում էր հանդիպում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ և քննարկում Իրանի ուղղությամբ հնարավոր գործողությունների վերաբերյալ։
Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը (AFP)՝ հղում անելով իր աղբյուրին։
Ավելի վաղ սպասվում էր, որ ԱՄՆ պետքարտուղարը շաբաթ օրը կհանդիպի Նեթանյահուի հետ։ Սակայն իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրա ժամանումը երկիր այժմ սպասվում է մարտի 2-ին։