Իրանում ռազմական ուղղաթիռի վթարի հետևանքով կա չորս զոհ | azatutyun.am

azatutyun.am  Իրանի ռազմական ուղղաթիռը բախվել է Սպահանի կենտրոնական նահանգի մրգերի շուկային, որի հետևանքով զոհվել են երկու օդաչուները և երկու վաճառականներ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով պետական լրատվամիջոցներին։

Բախումը տեղի է ունեցել Դորչեհ քաղաքում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, որը մարվել է, ասում է հաղորդագրություններում։

Անցյալ շաբաթ էլ ուսումնական թռիչքի ժամանակ Իրանի կանոնավոր ռազմաօդային ուժերին պատկանող ԱՄՆ-ում արտադրված F-4 կործանիչ էր վթարի ենթարկվել Համադան նահանգում, որի հետևանքով օդաչուն զոհվել էր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն