Արագ լուծումներ են տրվում տարբեր հարցերի. ՔԿ նախագահն ու ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը հանդիպում են ունեցել

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը 2026 թվականի փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

Արթուր Պողոսյանը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված արդյունավետ համագործակցության շրջանակում միմյանց ուղարկվող իրավական հարցումները պատշաճ կատարվում են:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին՝ երկու իրավապահ մարմինների միջև ամենօրյա կատարվող աշխատանքի համար՝ ընդգծելով, որ սերտ համագործակցության շնորհիվ պաշտպանվում են Ղազախստանի քաղաքացիների օրինական շահերն ու իրավունքները, ինչպես նաև արագ լուծումներ են տրվում տարբեր հարցերի:

Հանդիպման ավարտին կողմերն արձանագրել են, որ համատեղ ջանքերով կարող են առավել արդյունավետ դարձնել Հայաստանի և Ղազախստանի տարածքում նախաձեռնված քրեական վարույթներով իրականացվող միջազգային-իրավական համագործակցությունը, այդ թվում՝ անդրազգային հանցավորության, կոռուպցիոն և տնտեսական բնույթի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցագործությունների դեմ պայքարում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն