factor.am «Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը»,- այս մասին Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նա նշել է, որ ուրախ է իմանալ, որ կարգավորման գործընթացի շրջանակներում բոլոր աշխատանքները դրական են ընթանում։
«Մենք նաև քննարկեցինք Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև եռակողմ համագործակցության ձևաչափը։ Հանդիպման ընթացքում մենք հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր տարածաշրջանային հարցերին և երկկողմ հարաբերություններին։ Մենք մանրամասն քննարկեցինք ինչպես եռակողմ համագործակցության ձևաչափը, այնպես էլ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունները։ Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ խաղաղության գործընթացի շուրջ բոլոր աշխատանքներն ու բանակցությունները ընթանում են դրական ուղղությամբ, ինչից ես չափազանց գոհ եմ»,- ասել է Օքթայը։
Նա նշել է նաև Բաքու-Թբիլիսի-Կարս և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծերի առաջընթացի լավ տեմպը։
Շարունսկությունը՝ սկզբնաղբյուր կայքում