Իրանի ԻՀՊԿ ցամաքային զորքերը ռազմական վարժանքներ են անցկացրել հարավային ծովափին | azatutyun.am

azatutyun.am Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերը ռազմական վարժանքներ են անցկացրել երկրի հարավային ծովափին։ Լուրն այսօր պետական հեռուստատեսությունն է հայտնել՝ այն ֆոնին, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները քննարկում է Իրանի նկատմամբ հնարավոր օդային հարվածները։

Երեկ էլ իսլամական հանրապետության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային էր ասել, որ Իրանի դեմ ամերիկյան հարձակման դեպքում պատասխանը «կատաղի բնույթ կկրի»։

ԱԳ նախարար Աբբաս Արաղչին էլ CBS-ին հայտնել էր, որ կողմերը փետրվարի 26-ին կրկին կհանդիպեն Ժնևում: Օմանը, որի միջնորդությամբ են անցկացվում բանակցությունները, ևս հաստատել է, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի օրը։

Ամերիկյան Axios-ը, հղում անելով ամերիկացի անանուն բարձրաստիճան պաշտոնյայի, մինչև այդ գրել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է հանդիպել, եթե առաջիկա 48 ժամում ստանան միջուկային համաձայնագրի վերաբերյալ Թեհրանի առաջարկը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն