civilnet.am Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները վերելք են ապրում, իսկ պաշտպանական ոլորտում փոխգործակցությունը կրում է ընթացիկ բնույթ, հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին փետրվարի 24-ին Երևանի պետական համալսարանում ճեպազրույցի ժամանակ։
Դեսպանն ընդգծել է, որ երկու երկրների միջև կապերը զարգանում են բոլոր ուղղություններով՝ ներառելով քաղաքական, տնտեսական և ակադեմիական ոլորտները։
Որպես հարաբերությունների բարձր մակարդակի վկայություն՝ նա մատնանշել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Թեհրան՝ նշելով, որ այն նախապես պլանավորված էր և արտացոլում է երկու պետությունների ղեկավարների միջև առկա փոխադարձ վստահությունը։
Անդրադառնալով ռազմական գործակցությանը, մասնավորապես՝ համատեղ զորավարժություններին, դիվանագետը դրանք որակել է որպես «առօրյա և ընթացիկ» միջոցառումներ, որոնք հնարավոր են նաև ապագայում։
«Մեր սահմանները բարեկամության սահմաններ են, և երկու երկրների բանակները խորհրդանշում են այդ կապի պահպանումն ու տարածքային ամբողջականության սկզբունքը»,- հավելել է դեսպանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում