143 մսուր-մանկապարտեզի տնօրենի ԺՊ-ի նկատմամբ կիրառվել են գրավ և պաշտոնավարման կասեցում | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 143 մսուր-մանկապարտեզի նախկին տնօրեն և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելք, 2 մլն դրամ գրավ և պաշտոնավարման կասեցում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Գլխավոր դատախազությունից:

Նշենք, որ վերանշանակումից ընդամենը 2 աշխատանքային օր անց Ռուզաննա Դանիելյանը ձերբակալվել է։

Հիշեցնենք, որ Ռուզաննա Դանիելյանը մեղադրվում է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Մանկապարտեզում հայտնաբերված չարաշահումների փաստով քրեական վարույթը, որով անցնում էր նաև տնօրենը, նախաձեռնվել էր դեռ 2024թ–ի հունիս–հուլիսին ու մինչ օրս գտնվում է նախաքննության փուլում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն