Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի 0.03 հա մակերեսով հողամաս. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 12-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի և ֆիզիկական անձի՝ 2006 թվականի սեպտեմբերի 29-ին անցկացված աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

Դատախազությունից հայտնում են, որ պետական շահերի պաշտպանության հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի փետրվարի 17-ի վճռով բավարարվել է:

Վճռով անվավեր է ճանաչվել 0.03 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2006 թվականի սեպտեմբերի 29-ին անցկացված աճուրդը և, որպես անվավերության հետևանք, ի թիվս այլնի, անվավեր է ճանաչվել ֆիզիկական անձի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի 0.03 հա մակերեսով հողամասը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն