Ավարտվել է նախարար Միրզոյանի այցը Ժնև:
ՀՀ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ նախարարը մեկնել է Վարշավա, որտեղ ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում կմասնակցի պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված հանդիպումներին:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան:
Այցի շրջանակում վարչապետ նա կհանդիպի Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով: Վարչապետը հանդիպումներ կունենա նաև նախագահ Կարոլ Նավրոցկիի և Սենատի նախագահ Մալգոժատա Կիդավա Բլոնսկայայի հետ: