ՀՀ ԱԳՆ-ն չի հերքում, որ Արարատ Միրզոյանը նամակով խնդրել է արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան | pastinfo.am

pastinfo.am ՀՀ ԱԳՆ-ն չի հերքում, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի կողմից փետրվարի 13-ին Բրյուսել նամակ է հասցեագրվել, որով Արարատ Միրզոյանը խնդրել է արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան։

Նախարարի մամլո խոսնակ Անի Բադալյանն հիշեցրեց նախորդ տարվա դեկտեմբերի 15-ին իր կողմից տրված մեկնաբանությունը։ «Այն լիովին վերաբերելի է նաև այս պահին: Հայաստանը շարունակում է փոխգործակցությունը ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ:
Առաջարկում եմ ուշադրություն դարձնեք նշածս մեկնաբանությանը, որտեղ տեղեկացրել ենք, որ կան համատեղ քննարկվող նախաձեռնություններ»,-ասաց Բադալյանը։

Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Անի Բադալյանը հայտարարել էր, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև տարբեր ուղղություններով, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ոլորտում համագործակցությունը շարունակական է և նոր չի սկսվել․

«Բացառություն չէ ընտրական գործընթացները ժողովրդավարական չափանիշներին համահունչ ապահովելու ճանապարհին հնարավոր հիբրիդային սպառնալիքներին հակազդելու նպատակով փոխգործակցությունը, ԵՄ աջակցությունը՝ հաշվի առնելով այս ուղղությամբ ԵՄ ու անդամ երկրների փորձն ու գործիքակազմը։ Համապատասխանաբար, այո, կան այդ ուղղությամբ համատեղ քննարկումների արդյունքում ձևավորված նախաձեռնություններ, որոնց շուրջ որոշումների կայացման պարագայում հանրությունը պատշաճ կտեղեկացվի»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն