ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահի հետ

Փետրվարի 25-ին Ժնևում՝ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նորընտիր նախագահ, Ինդոնեզիայի մշտական ներկայացուցիչ Սիդհարթո Ռեզա Սուրյոդիպուրոյի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է Հայաստանի դիրքորոշումը ՄԻԽ ինստիտուցիոնալ ամրապնդման կարևորության և մեխանիզմների ու մանդատների արդյունավետ գործառնության համար ռեսուրսների համալրման անհրաժեշտության վերաբերյալ:

Հանդիպման ընթացում ԱԳ նախարարի տեղակալն իր զրուցակցին ներկայացրել է ՄԻԽ ընթացիկ նստաշրջանին Հայաստանի կողմից ներկայացվելիք ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ երկամյա թեմատիկ բանաձևի մանրամասները: Ընդգծվել է, որ բանաձևը նպատակաուղղված է ցեղասպանության և զանգվածային այլ ոճրագործությունների ու մարդկության դեմ հանցագործությունների վաղ նախազգուշացմանը, կանխարգելման մեխանիզմների ամրապնդմանը ու այդ ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի համախմբմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն