Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

«Գիտուժի» ներկայացուցիչները ներկայացրել են «Գիտության շաբաթ» միջոցառման արդյունքները, ինչպես նաև քննարկվել են 2026 թվականի համագործակցության հնարավոր ուղղությունները:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ գիտական միջոցառումների ընդլայնումն ու հանրահռչակումը ռազմավարական առաջնահերթություն են, և ինստիտուցիոնալ գործիքակազմեր ունենալու անհրաժեշտություն կա: Նա առանձնակի կարևորել է հատկապես դպրոցականների շրջանում գիտության վերաբերյալ ճիշտ ընկալումների և վերաբերմունքի ձևավորումը:

Անդրադարձ է եղել նաև «Գիտության շաբաթ» միջոցառմանը․ նշվել է, որ ծրագրում նախորդ տարի ընդգրկվել են շուրջ 350 դպրոցներ ու մանկապարտեզներ ՀՀ բոլոր մարզերից՝ համախմբելով մի քանի տասնյակ հազար այցելուների: Գիտության հանրահռչակմանը նվիրված ծրագիրը համախմբել է նաև շուրջ 40 գիտական կառույցների։

Քննարկվել է նաև համագործակցության շրջանակն ընդլայնելու հարցը՝ մասնավորապես կարևորելով ծրագրում թանգարանների ներգրավումը, ինչպես նաև միջոցառման միջազգայնացման և զարգացման հնարավորությունը։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև 2026-2030 թթ. գիտության ռազմավարությանը, գիտական ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմներին և ոլորտային տարբեր խնդիրների վերաբերող մի շարք այլ հարցերի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն