ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի անօդաչուն հետախուզական թռիչք է կատարել Օմանի ծոցում | armenpress.am

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի անօդաչուն հետախուզական թռիչք է կատարել Օմանի ծոցում | armenpress.am

armenpress.am Ամերիկյան MQ-4C Triton ռադիոէլեկտրոնային հետախուզական անօդաչուն բազմաժամյա թռիչք է կատարել Իրանի ափից դեպի հարավ-արևելք: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին վկայում են Flightradar24 ավիացիոն ռեսուրսի տվյալները։

Անօդաչու թռչող սարքն արձակվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ Դաֆրա ավիաբազայից։ Այն մի քանի ժամ թռել է Իրանի մոտ գտնվող Օմանի ծոցի միջազգային ջրերի վրայով։

Մեծ հեռահարության և բարձրության MQ-4C Triton  հետախուզական անօդաչու թռչող սարքը ունակ է իրական ժամանակում հետախուզական տեղեկատվություն տրամադրել լայնարձակ օվկիանոսային և ափամերձ տարածքների վերաբերյալ։ Այն կարող է օդում գտնվել ավելի քան 30 ժամ՝ թռիչք կատարելով մինչև 17 հազար մետր բարձրության վրա և մինչև 610 կմ/ժ արագությամբ։

Ներկայում ԱՄԷ-ի Ալ Դաֆրա ավիաբազայում տեղակայված է երեք ամերիկյան MQ-4C Triton անօդաչու թռչող սարք։

Փետրվարի 25-ին Օմանի ծոցի վրա նաև գրանցվել է իրանական անօդաչու թռչող սարք։ Այն թռիչք է կատարել ծոցի արևելյան մասում, Արաբական ծովի ջրատարածքին մոտ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն