Կառավարությունն ընդունեց «2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը. այս շաբաթ այն կուղարկվի ԱԺ | 1lurer.am

1lurer.am  Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթում հավանության արժանացրեց «2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը: Այդ մասին Կառավարության՝ հունիսի 26-ի նիստին ասաց գործադիրի նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Սահմանադրության 156-րդ հոդվածի համաձայն՝ այս շաբաթ այն ուղարկելու ենք Ազգային ժողով»,- ասաց նա:

Փոխվարչապետը նաև խնդրեց, որ Կառավարության անդամներն այսօր վերջնական տեքստին ծանոթանան:

«Այնուամենայնիվ, մենք ստիպված ենք պահպանել տեղեկատվության ողջամիտ ծավալը և խորությունը, և չի բացառվում, որ կան հարցեր, որոնք դուք կցանկանայիք, որ զեկույցում նկարագրվեին, և նկարագրվեին ավելի մանրամասն: Բայց եթե դա տեղի չի ունեցել, խնդրում եմ՝ ներկայացրեք իմ գրասենյակ, կփորձենք դա զետեղել հարակից ելույթներում, որի հնարավորությունը Կառավարությունն ունենալու է զեկույցն ԱԺ-ում ներկայացնելիս»,- ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն