Իրանն Օմանի միջոցով ԱՄՆ- ին է փոխանցել միջուկային գործարքի վերաբերյալ իր առաջարկները | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru  Թեհրանն Օմանի միջոցով Վաշինգտոնին է փոխանցել հնարավոր միջուկային գործարքի վերաբերյալ իր առաջարկները, հաղորդում է IRNA գործակալությունը:

«Օմանի ԱԳ նախարար Բադր Ալ-Բուսաիդին որպես միջնորդ այդ առաջարկը փոխանցել է ամերիկյան կողմին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Թեհրանը և Վաշինգտոնը Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցություններ անցկացրին փետրվարի 17-ին Ժնևում Օմանի դիվանագիտական ​​​​ներկայացուցչությունում։ Իրանի պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը` ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։

Արաղչին բանակցությունները որակել է կառուցողական և լուրջ։ Նրա խոսքով` կողմերին հաջողվել է առանցքային սկզբունքներ մշակել, որոնց հիման վրա աշխատելու են գործարքի վրա։

ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա կրկին Ժնևում փետրվարի 26-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն