Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են Իրանի կողմից Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով օդային տարածքի փակման մասին | news.am

news.am Իրանը NOTAM (ծանուցում օդաչուների համար) է հրապարակել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով օդային տարածքը փակելու մասին։ Ըստ հաղորդագրության՝ սա վերաբերում է Կասպից ծովում Ադրբեջանի հետ սահմանակից ողջ ջրային գոտուն, հաղորդում է Minval.az-ը։

Վերջին ժամերին նկատվում է Իրանի բանակի անօդաչու թռչող սարքերի թռիչքների ակտիվացում։ Փորձագետների կարծիքով՝ սա հուշում է այդ տարածքում ռազմական զորավարժությունների անցկացման մասին։ Զորավարժությունները տեղի են ունենում տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության ավելացման և Իրանի դեմ հնարավոր գործողությունների սպառնալիքների ֆոնին։

Նախօրեին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը ԱՄՆ-ի կողմից նույնիսկ «սահմանափակ հարվածը» կդիտարկի որպես ագրեսիայի ակտ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն