Անկարան ու Մոսկվան քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը | factor.am

factor.am  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչը չորեքշաբթի նախագահական համալիրում ընդունել է ՌԴ ԱԳ  նախարարի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Իգոր Խովաևին և նրան ուղեկցող պատվիրակությանը։ Այս մասին Քըլըչը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։

«Մեր հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները, Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված կարգավորման գործընթացը, ինչպես նաև Հարավային Կովկասում վերջին զարգացումները»,-նշել է թուրք պաշտոնյան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն