Դրական ենք գնահատում Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան. Բոճորիշվիլի | 1lurer.am

1lurer.am Վրաստանը դրական է գնահատում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին՝ հավելելով՝ այդ այցը ցույց է տալիս, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարևորում է խաղաղության հաստատումը: Նրա խոսքով՝ Թբիլիսին իր ներդրումն է կատարում այդ գործընթացում: Անդրադառնալով պնդումներին, թե Վրաստանը կարող է դուրս մնալ տարածաշրջանային գործընթացներից՝ Բոճորիշվիլին նշել է, որ Վրաստանի դերն անհնար է թերագնահատել:

«Ոչ ոք չի բացառում այլընտրանքային ուղիների գոյությունը, և դրանում ոչ մի վատ բան չկա, բայց Վրաստանը չհիշատակելն անհավանական է: Վրաստանը միակ երկիրն է, որ ելք ունի դեպի ծով, և միայն դա բավարար է»,- ասել է նախարարը:

Բոճորիշվիլին նաև նշել է, որ Վրաստանը պատրաստ է խորհրդակցությունների և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերանայման՝ ռազմավարական գործընկերությունը վերականգնելու նպատակով:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն