ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հարգանքի տուրք է մատուցում Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին։
«Այսօր մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ այսօր Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի 38-րդ տարելիցն է:
1988թ. փետրվարի 27-29-ը տեղի ունեցած ջարդերի նախօրեին կազմվել էին հայերի բնակարանների ցուցակները, անջատվել հեռախոսները. քաղաքի միլիցիան ջարդերի օրերին չի գործել։ Քաղաքային իշխանությունների հրահրմամբ ադրբեջանցիները հայերին տանջամահ էին անում, ողջ-ողջ այրում, կանանց ու աղջիկներին բռնության ենթարկում, չէին խնայում անգամ տարեցներին, հղի կանանց ու երեխաներին։ Ջարդերը դադարեցին փետրվարի 29-ի գիշերը, երբ միայն օրեր անց Խորհրդային բանակի ստորաբաժանումները ժամանեցին։