Հիշողությունը միայն անցյալի մասին խորհելու մասին չէ․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցի կապակցությամբ

1988թ. Սումգայիթում Ադրբեջանի ԽՍՀ ուժերի կողմից կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի այս օրերին մենք հարգանքի տուրք ենք մատուցում հարյուրավոր հայերի հիշատակին, որոնք սպանվել են։ Մոտ կես միլիոն մարդ բռնի տեղահանվել է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը։

«Հիշողությունը միայն անցյալի մասին խորհելու մասին չէ, այն մեր համատեղ պատասխանատվության վերահաստատումն է՝ պաշտպանելու մարդու իրավունքները, մերժելու ատելությունն ու ատելության խոսքը բոլոր դրսևորումներով՝ դեպի հաշտեցում և տևական խաղաղություն գնալու անվարան աշխատանքին զուգահեռ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ այսօր Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի 38-րդ տարելիցն է:

1988թ. փետրվարի 27-29-ը տեղի ունեցած ջարդերի նախօրեին կազմվել էին հայերի բնակարանների ցուցակները, անջատվել հեռախոսները. քաղաքի միլիցիան ջարդերի օրերին չի գործել։ Քաղաքային իշխանությունների հրահրմամբ ադրբեջանցիները հայերին տանջամահ էին անում, ողջ-ողջ այրում, կանանց ու աղջիկներին բռնության ենթարկում, չէին խնայում անգամ տարեցներին, հղի կանանց ու երեխաներին։  Ջարդերը դադարեցին փետրվարի 29-ի գիշերը, երբ միայն օրեր անց Խորհրդային բանակի ստորաբաժանումները ժամանեցին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն