Կայացել է Թեհրան-Վաշինգտոն հանդիպումը․ բանակցությունները շարունակվել են 6 ժամ | 1lurer.am

1lurer.am  Շվեյցարիայում կայացել է Թեհրան-Վաշինգտոն հանդիպումը, որը կենտրոնացած է եղել միջուկային գործարքի վրա: Իրանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ բանակցությունների այս փուլը եղել է ամենալուրջը և երկարատևը, շարունակվել է 6 ժամ:

«Շփումները եղել են անուղղակի՝ Օմանի արտաքին գործերի նախարարի, ինչպես նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենի միջնորդությամբ: Ռաֆայել Գրոսսիի ներկայությունը օգտակար էր տեխնիկական տեսանկյունից։ Այս երկար և լարված ժամերի ընթացքում լավ առաջընթաց գրանցեցինք»,- մանրամասնել է Աբբաս Արաղչին։

Նրա խոսքով՝ լուրջ են մոտեցել հնարավոր համաձայնագրի բաղադրիչներին՝ թե՛ միջուկային ծրագրի, թե՛ հակաիրանական պատժամիջոցները չեղարկելու հետ կապված հարցերին։

«Որոշ հարցերի շուրջ արդեն փոխըմբռնում է ձեռք բերվել, բնականաբար, կան անհամաձայնություններ: Սակայն երկու կողմն էլ ավելի մեծ վճռականություն է ցուցաբերել բանակցային լուծում գտնելու համար»,- հավելել է իրանցի դիվանագետը։

Արաղչին տեղեկացրել է, որ մարտի 2-ին Վիեննայում Թեհրանի և Վաշինգտոնի տեխնիկական թիմերը հանդիպում կանցկացնեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների հետ: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն