Մադրիդում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերաբերյալ կոնֆերանս է անցկացվել

Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սոս Ավետիսյանի նախաձեռնությամբ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի, ինչպես նաև TRIPP նախաձեռնության վերաբերյալ կոնֆերանս է անցկացվել։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է բանակցությունների ներկա առաջընթացը՝ ընդգծելով Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հասնելուն։

Կոնֆերանսի ընթացքում դեսպան Սոս Ավետիսյանը նաև պատասխանել է լսարանի հարցերին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն