Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Փետրվարի 27-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Գյումրի-Աշոցք-Բավրա, Գնդեվազ-Ջերմուկ, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Տիգրանաշեն-Զանգակատուն, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և Մեղրու լեռնանցքից մինչև Քաջարան հատվածը, Սպիտակի և Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Ալագյազ-Ծիլքար և Ալագյազ-Նորաշեն ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Նաիրիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Դիլիջանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Տավուշի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն