Ռուբիոն հաջորդ շաբաթ կայցելի Իսրայել, կքննարկի Իրանի հարցը | azatutyun.am

azatutyun.am  ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաջորդ շաբաթ կայցելի Իսրայել, որտեղ կքննարկի Իրանի հարցը: Լուրը հաղորդում է Պետդեպարտամենտը՝ նշելով, որ Վաշինգտոնը տարածաշրջանում մեծ ռազմական ուժեր է կենտրոնացրել Թեհրանի հետ աճող լարվածության ֆոնին։

Երեկ Ժնևում ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչներն անցկացրին անուղղակի բանակցությունների երրորդ փուլը։ Համաձայնություն ձեռք բերելու մասին հաղորդում չի եղել։

Օմանի արտգործնախարարը, որը միջնորդի դերում է, հայտնել է, որ քննարկումները կշարունակվեն հաջորդ շաբաթ Վիեննայում։

ԱՄՆ պետդեպարտամենտի տվյալներով՝ Ռուբիոն Իսրայել կայցելի մարտի 2–3-ը։ Նա նաև նախատեսում է քննարկել տարածաշրջանային այլ առաջնահերթություններ, այդ թվում՝ Լիբանանի իրավիճակը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Գազայի խաղաղության ծրագիրը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն