Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է Իրանից | news.am

news.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է Իրանից, սակայն ուրբաթ օրը Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր բանակցություններ են սպասվում, հաղորդում է Reuters-ը։

Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է համաձայնության գալ Իրանի հետ, սակայն կրկնել է, որ Թեհրանը չի կարող միջուկային զենք ունենալ։

Նա հայտարարել է, որ Իրանը չի ասում կախարդական բառերը՝ «Ո՛չ միջուկային զենքին»։

Իրանի դեմ ռազմական ուժի կիրառման վերաբերյալ նա ասել է. «Ես դա չեմ ուզում, բայց երբեմն ստիպված ես գնալ այդ քայլին»։

Թրամփը հավելել է, որ «Իրանում ռեժիմի փոփոխություն կարող է լինել կամ չլինել»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն