armenpress.am Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին լքել է Թեհրանը և տեղափոխվել է անվտանգ վայր։
Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է իրանցի պաշտոնյան։
Ավելի վաղ Իսրայելական աղբյուրները գրել են, որ հարվածների թիրախում են եղել իրանական կառավարական շենքեր, այդ թվում Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի նստավայրը։
Մինչդեռ իրանական աղբյուրները վստահեցնում են, որ Խամենեին անվտանգ վայրում է։
Իրանական զլմ-ները հաղորդում են, որ Իսրայելը հարվածներ է հասցնում նաեւ Սպահանին, Քյարաջին, Քերմանշահին եւ այլուր։