Միրզոյանը Կանադայի ԱԳ նախարարին պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՀՀ տարածքով Կանադայի քաղաքացիների տարհանմանը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։

Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ երկուստեք կարևորելով ճգնաժամային պայմաններում սերտ փոխգործակցությունը։

Նախարար Միրզոյանն ընդգծել է ստեղծված իրավիճակի՝ բանակցությունների և խաղաղ կարգավորման միջոցով հանգուցալուծման հասնելու կարևորությունը:

Նախարար Միրզոյանը հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ըստ անհրաժեշտության աջակցելու ՀՀ տարածքով Կանադայի քաղաքացիների տարհանմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն