Խամենեի

Այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է․ Իրանը հաստատել է գերագույն առաջնորդի մահը | factor.am

factor.am Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է ԱՄՆ-Իսրայելական գործողության ժամանակ: Այս տեղեկությունը հաստատել են իրանական կառավարամետ Tasnim, IRNA, ISNA, Mehr և Fars լրատվական գործակալությունները:

Fars-ը հաղորդել է, որ Խամենեին սպանվել է իր աշխատավայրում՝ իր բնակարանում: Գործակալությունը գրել է, որ նա սպանվել է փետրվարի 28-ի վաղ առավոտյան:

Իրանի կառավարությունը հայտարարել է 40 օր համազգային սուգ և 7 օր համազգային ոչ աշխատանքային օրեր։

Շարունակությունը՝ սկզբնաղբույր կայքում

Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով»։ Իսրայելի սկսած ռազմական գործողությանը միացել է նաեւ ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն