Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում կանգնեցված «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած արյունալի իրադարձությունների ժամանակ զոհվել է 10 քաղաքացի․ նրանցից ոչ մեկի սպանությունը մինչ օրս բացահայտված չէ։