Իրանը ժամանակավորապես կղեկավարի 3 անձից բաղկացած խորհուրդը | factor.am

factor.am Իրանը ժամանակավորապես կղեկավարի երեք անձից բաղկացած խորհուրդը՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանը, դատական իշխանության ղեկավար Գոլամհոսեյն Մոհսենի Էյեն ու Պահապանների խորհրդի անդամներից մեկը, կիրակի՝ մարտի 1-ին, հայտնել են իրանական պետական լրատվամիջոցները, փոխանցում է DW-ն։

Եռյակը կստանձնի մինչ այժմ իշխող այաթոլլա Ալի Խամենեիի պարտականությունները մինչև այն պահը, երբ փորձագետների խորհուրդը՝ 88 ազդեցիկ աստվածաբաններից կազմված մարմինը, կնշանակի իրավահաջորդին։ Իրանի օրենսդրության համաձայն՝ Փորձագետների խորհուրդը պարտավոր է հնարավորինս շուտ ընտրել նոր գերագույն առաջնորդ։ Ով կարող է դառնալ Խամենեիի իրավահաջորդը, առայժմ հայտնի չէ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով»։ Իսրայելի սկսած ռազմական գործողությանը միացել է նաեւ ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն