Իրաքում եռօրյա սուգ է Իրանի գերագույն առաջնորդի մահվան առնչությամբ | armenpress.am

Իրաքում եռօրյա սուգ է հայտարարել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի մահվան առնչությամբ։

Կառավարության խոսնակ Բասեմ ալ-Ավադին հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «խորը վշտով մենք մեր ցավակցությունն ենք հայտնում Իրանի ազնիվ ժողովրդին և ամբողջ մուսուլմանական աշխարհին» Խամենեիի՝ «ակնհայտ ագրեսիայի» հետևանքով սպանվելուց հետո։

Նա ասել է, որ կառավարությունը հայտարարել է եռօրյա սուգ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք «տարածաշրջանը հասցնում են բռնության աննախադեպ մակարդակի»։

Լուսանկարը՝ Ահմադ Ալ-Ռուբայե / AFP

Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով»։ Իսրայելի սկսած ռազմական գործողությանը միացել է նաեւ ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն