Նրանք ուզում են խոսել, և ես համաձայնել եմ խոսել․ Թրամփը՝ Իրանի ղեկավարության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Atlantic պարբերականի լրագրող Մայքլ Շերերին հայտնել է, որ «Իրանի նոր ղեկավարությունը ցանկանում է բանակցել իր հետ, և նա պատրաստվում է ընդունել այդ առաջարկը»։

«Նրանք ուզում են խոսել, և ես համաձայնել եմ խոսել, այնպես որ ես նրանց հետ կխոսեմ։ Նրանք պետք է դա ավելի շուտ անեին։ Պետք է ավելի շուտ ընդունեին այն, ինչը շատ գործնական և հեշտ էր անել։ Նրանք չափազանց երկար սպասեցին»,- հեռախոսազրույցի ընթացքում ասել է Թրամփը։

Հարցին՝ արդյոք իրանցիների հետ խոսակցությունը տեղի կունենա այսօր, թե վաղը, Թրամփը պատասխանել է․ «Այդ մասին չեմ կարող ասել»։ Նա նաև նշել է, որ վերջին շաբաթների բանակցություններին մասնակցած իրանցի որոշ ներկայացուցիչներ այլևս ողջ չեն։

«Այդ մարդկանց մեծ մասը այլևս չկա։ Որոշ մարդիկ, որոնց հետ մենք գործ ունեինք, այլևս չկան, որովհետև դա մեծ հարված էր։ Նրանք պետք է ավելի շուտ անեին դա, Մայքլ։ Կարող էին համաձայնության գալ։ Պետք է ավելի շուտ անեին։ Նրանք չափազանց «քյութ» խաղացին»,- ասել է Թրամփը։

Լուսանկարը՝ Հեզեր Դիլ / Getty

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն