ԱՄՆ-ն, Բահրեյնը, Հորդանանը, Քուվեյթը, ԱՄԷ-ն, Կատարը և Սաուդյան Արաբիան համատեղ հայտարարություն են տարածել | armenpress.am

armenpress.am Միացյալ Նահանգները, Բահրեյնը, Հորդանանը, Քուվեյթը, Կատարը, Սաուդյան Արաբիան և Միացյալ Արաբական Էմիրությունները համատեղ հայտարարություն են տարածել` դատապարտելով Իրանի հարվածները հարևան երկրների վրա։ Այս մասին հայտնում է CNN-ը։

«Իսլամական Հանրապետության գործողությունները վտանգավոր էսկալացիա են, որը խախտում է բազմաթիվ պետությունների ինքնիշխանությունը և սպառնում տարածաշրջանային կայունությանը։ Քաղաքացիների և ռազմական գործողություններին չմասնակցող երկրների թիրախավորումը անզգույշ և անկայունացնող վարքագիծ է», – ասվում է հայտարարության մեջ։

Երկրները նշել են, որ իրենք միասնական են իրենց քաղաքացիների, ինքնիշխանության և տարածքի պաշտպանության գործում և վերահաստատում են ինքնապաշտպանության իրենց իրավունքն այս հարձակումների դեմ պայքարում։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն