Ասֆալտապատում և փոսալցում՝ տեսախցիկների վերահսկողությամբ | civilnet.am

civilnet.am  Երևանի քաղաքապետարանի մարտի 2-ի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ասֆալտապատման և փոսալցման աշխատանքները պետք է անցնեն խիստ վերահսկողության ներքո․ կապալառու ընկերությունները պարտավոր են տեսաձայնագրել աշխատանքի ողջ ընթացքը։

«Բոլոր աշխատանքները պետք է լուսանկարահանվեն ու տեսաձայնագրվեն, և միայն այդ պարագայում կատարված աշխատանքի համար կարող եք վճարումը կատարել։ Այլապես վճարում չի լինելու», – ընդգծեց քաղաքապետը։

Այս նիստին քաղաքապետարանին վարչական շրջանների ղեկավարները զեկուցեցին, որ աշխատանքներն արդեն մեկնարկել են մի քանիսում, մասնավորապես՝ Շենգավիթում և Արաբկիրում։ Որպեսզի երթևեկությունը չխաթարվի, կտրման աշխատանքներն իրականացվում են գիշերը, իսկ բուն ասֆալտապատումը՝ ցերեկային ժամերին։

Նիստին հայտարարվեց նաև, որ մարտի 30-ին սկսվելու է Արտաշատի խճուղին (Հյուսիս-հարավ) Նորագավիթին կապող էստակադայի շինարարության մրցույթը, որի նախնական արժեքը կազմում է ավելի քան 1 մլրդ դրամ։

«Շատ կարևոր նախագիծ է իրականում՝ Հյուսիս-հարավի այդ բազմաչարչար վատ հանգույցը այս էստակադայով վերջնական լուծում կստանա»,- ասաց Ավինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն