Ես հասա նրան, նախքան նրա հասնելն ինձ․ Թրամփը Խամենեիի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի իշխանությունները երկու անգամ փորձել են կազմակերպել իր սպանությունը, սակայն իրեն հաջողվել է առաջինը սպանել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին։

Այս մասին հայտնում է Meduza-ն։

«Ես նրան հասան, նախքան նրա հասնելն ինձ։ Նրանք փորձել են երկու անգամ, բայց ես առաջինը եղա»,- ասել է Թրամփը ABC News-ի լրագրողի հետ զրույցում։

2024 թվականի նոյեմբերին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ ՀԴԲ-ն (Հետաքննությունների դաշնային բյուրո) կանխել է Թրամփի դեմ նախապատրաստվող մահափորձը, որը կազմակերպել էր Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԿՍԻԿ)։ Մահափորձի կազմակերպման համար հեռակա մեղադրանք էր առաջադրվել ԿՍԻԿ-ի 51-ամյա գործակալ Ֆարհադ Շաքերիի նկատմամբ։ ԱՄՆ-ում ձերբակալվել էին նաև Շաքերիի երկու ենթադրյալ համախոհներ՝ 49-ամյա Կարլայլ Ռիվերան և 36-ամյա Ջոնաթոն Լոադհոլթը։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն