Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ:
Թուրքիայի նախագահի աշխատակից հաղորդում են, որ քննարկվել են Իրանի վրա հարձակումները և դրանց հաջորդած հակամարտությունը:
Էրդողանը հայտարարել է, որ տարածաշրջանում առկա հակամարտությունները բացասաբար են անդրադառնում տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության վրա:
Էրդողանը նաև ընդգծել է խաղաղությանն ուղղված շփումների ավելացման և կողմերին երկխոսությանը վերադառնալու խրախուսման կարևորությունը՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու համար: