factor.am Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է սոցցանցերում շրջանառվող պնդումները, թե Թուրքիայում ԱՄՆ ռազմական բազան հարված է ստացել՝ այդ լուրերն անվանելով «ապատեղեկատվության հստակ ակտ», գրում է Turkiye today-ը։
«Թուրքիայում որևէ օտարերկրյա պետության պատկանող ռազմական բազա չկա: Թուրքիայի օդային տարածքը, ցամաքային տարածքը, ծովային իրավասության տարածքները և ռազմական կառույցները լիովին գտնվում են նրա ինքնիշխանության և վերահսկողության ներքո։ Մեր երկրի դեմ որևէ հարձակում չի եղել: Թուրքիան տարածաշրջանային հակամարտությունների կողմ ներկայացնելու փորձ կատարող գրառումները հստակ ապատեղեկատվության ակտ են»,- ասվում է կենտրոնի X-ի միկրոբլոգում հայտարարության մեջ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում