ԱԹՍ-ների հարվածների է ենթարկվել Էր Ռիադում ԱՄՆ դեսպանությունը

Գիշերը ԱԹՍ-ների հարվածների է ենթարկվել Էր Ռիադում ԱՄՆ դեսպանությունը: Այդ մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը: Ավելի վաղ ԱՄՆ դեսպանությունը երկրում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ էր արել մնալու ապաստարաններում:

Արդեն վաղ առավոտյան, ըստ Reuters-ի աղբյուրների, երկու ԱԹՍ ընկել է Էր Ռիադի դիվանագիտական թաղամասի վրա, որտեղ օտարերկրյա առաքելությունները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ Միացյալ Նահանգները կպատասխանի և՛ այս հարձակմանը, և՛ ԱՄՆ զինվորականների սպանությանը:

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։ 

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն