news.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի քրդերի առաջնորդների հետ՝ քննարկելու ԱՄՆ-Իսրայելական պատերազմը Իրանի դեմ և հնարավոր ապագա գործողությունները, Axios-ին հայտնել են զրույցներին ծանոթ երեք աղբյուրներ։
Քրդերը հազարավոր զորքեր են տեղակայել Իրան-Իրաք սահմանի երկայնքով և վերահսկում են ռազմավարական տարածքներ, որոնք կարող են կարևոր լինել պատերազմի ընթացքում։ Իրաքի քրդերը նաև սերտ կապեր ունեն Իրանի քրդական փոքրամասնության հետ։
Ըստ երկու աղբյուրների՝ Թրամփը շաբաթ օրը ռմբակոծությունների սկսվելուց մեկ օր անց զրուցել է Իրաքի երկու հիմնական քրդական խմբավորումների՝ Մասուդ Բարզանիի և Բաֆել Թալաբանիի հետ։