Մամուլի ազատության զեկույցը արձանագրում է հետընթաց Եվրոպայում. Հայաստանի մասով հիշատակվում են կալանավորված պոդքասթերները  | civilnet.am

civilnet.am  Եվրոպայում մամուլի ազատությունը մոտենում է վտանգավոր սահմանագծի. այս մասին ասվում է երեքշաբթի հրապարակված Եվրոպայի խորհրդի Լրագրողների անվտանգության հարթակի (Հարթակ) նոր տարեկան գնահատման մեջ։ «Վտանգավոր սահմանագծին։ Մամուլի ազատություն 2025» խորագրով զեկույցը զգուշացնում է, որ ամբողջ աշխարհամասում շարունակվում են իրավական ճնշումները, քաղաքական միջամտությունները և լրագրողների նկատմամբ աճող թշնամական վերաբերմունքը։ Մեդիաազատության դեմ լուրջ սպառնալիքների վերաբերյալ ահազանգերի թիվը վերջին տասնամյակում կայուն աճել է՝ միայն 2025-ին հասնելով ավելի քան 330-ի։ Հայաստանի մասով զեկույցը հիշատակում է պոդքասթերներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի կալանավորումը։

Զեկույցը պատրաստել են Լրագրողների անվտանգության հարթակի 15 գործընկեր կազմակերպություններ, այդ թվում՝ Լրագրողների եվրոպական ֆեդերացիան, Լրագրողների միջազգային ֆեդերացիան, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, Լրագրողների պաշտպանության կոմիտեն և ARTICLE 19-ը։ Այն նկարագրում է վատթարացող միջավայր, որը բնութագրվում է չարաշահող դատական հայցերով, հսկողությամբ, կալանավորումներով և մեդիայի նկատմամբ քաղաքական հարձակումներով։

Ռուսաստանը եվրոպական երկրներից ամենաշատ լրագրող բանտարկած երկիրն է, նրան հետևում են Ադրբեջանը, Բելառուսը և Թուրքիան․ Եվրոպայի խորհուրդը մարտի 3-ին Բրյուսելի մամուլի ակումբում ներկայացրեց «Շրջադարձային կետում. Մամուլի ազատություն 2025» զեկույցը, որը հիմնված է «Լրագրողների անվտանգության» հարթակի ահազանգերի վրա։

Զեկույցում մտահոգիչ երկրների մասին ընդարձակ անդրադարձ կա՝ Ադրբեջան, Վրաստան, Բուլղարիա, Հունգարիա, Սերբիա, Թուրքիա, Սլովակիա։

Չնայած Հայաստանն այս ցուցակում չէ, բայց 2025-ի վերջին այն առաջին անգամ գրանցվել է հարթակում` պոդքասթերներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նկատմամբ խուլիգանության մեղադրանքով կիրառված նախնական կալանքի պատճառով։

2025-ի ավարտին եվրոպական երկրներում կալանավորված էր 148 լրագրող։ Ադրբեջանն այժմ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների շարքում առաջատարն է բանտարկված լրագրողների թվով (36), իսկ Եվրոպայում երկրորդն է։

Զեկույցում Ադրբեջանի հանրային հեռարձակողը ներկայացվում է որպես խմբագրական և ֆինանսական անկախությունից զուրկ կառույց։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն