Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի լավագույն մարմնամարզիկ

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը ճանաչվել է 2025 թվականի Եվրոպայի լավագույն տղամարդ մարմնամարզիկ, հաղորդում է ՀՄՖ մամուլի ծառայությունը։

Քվեարկության արդյունքում 19-ամյա Մանուկյանը ստացել է ձայների 51 տոկոսը։ Հայ մարզիկն առաջ է անցել սպորտային ակրոբատիկայի Եվրոպայի չեմպիոն, ադրբեջանցի Տոֆիգ Ալիևից, որը հավաքել է ձայների 48 տոկսոսը։ Մրցանակին հավակնում էին նաև պորտուգալացի Գաբրիել Ալբուկեկը (սպորտային ակրոբատիկա), շվեյցարացի Նոե Զայֆերտը (սպորտային մարմնամարզություն) և բրիտանացի Լյուկ Ուայթհաուսը (սպորտային մարմնամարզություն):

Անցյալ տարի Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ էր նվաճել նժույգ թափեր վարժությունում, ինչպես նաև դարձել էր աշխարհի գավաթի խաղարկության հաղթող։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն