Թրամփը հայտարարել է, որ բանակցությունների համար չափազանց ուշ է | armenpress.am

armenpress.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է բանակցել, սակայն դրա համար արդեն չափազանց ուշ է։ Այս մասին նա գրել է Truth Social հարթակում։

«Նրանց (խմբ.՝ նկատի ունի Իրանի) հակաօդային պաշտպանությունը, օդուժը, ռազմածովային ուժերը և ղեկավարությունը չկան։ Նրանք ցանկանում են բանակցել։ Ես ասացի՝ չափազանց ուշ է», – գրել է Սպիտակ տան ղեկավարը։

Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին։ Թեհրանն իր հերթին պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։

Ամերիկա-իսրայելական հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 787-ի։ Նրանց շարքում են տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ և հրամանատարներ, այդ թվում՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն