Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել։
Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակի զարգացումը՝ պայմանավորված Իրանի դեմ իսրայելաամերիկյան հարձակմամբ։
Լավրովը շեշտել է տարածաշրջանի բոլոր երկրներում խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու առաջնահերթությունը և ընդգծել է Ռուսաստանի պատրաստակամությունը աջակցություն ցուցաբերելու այդ գործընթացին։