civilnet.am Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը քննադատել է Պարսից ծոցի երկրները թիրախավորելու Իրանի գործողությունները։ Այդ մասին նա ասել է մարտի 3-ի ուշ երեկոյան TRT Haber-ի հետ հարցազրույցում։
«Ծոցի երկրների մեծ մասը շատ մեծ աշխատանք է կատարել պատերազմը կանխելու համար։ Իրանի կողմից նրանց ռմբակոծումը աներևակայելի սխալ ռազմավարություն է»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։
Ֆիդանը նշել է, որ կանախտեսածի համաձայն՝ ռազմական գործողությունները չեն սահմանափակվում միայն Իրանով, այլև համակում են ամբողջ տարածաշրջանը։
«Իրանը, առաջնորդվելով՝ եթե ես գնամ, տարածաշրջանն էլ հետս կտանեմ սկզբունքով, թիրախավորում է տարածաշրջանի այլ երկրների ենթակառուցվածքները։ Նա շատ լավ գիտի, թե դրանք համաշխարհային տնտեսության, կայունության, էներգետիկ անվտանգության համար որքան կարևոր են։ Դրանց վրա հարձակվելով՝ փորձում է ճնշման կետ ստեղծել»,- ասել է Ֆիդանը։
Ֆիդանը նշել է, որ Իրանի վրա հարձակվող կողմերի՝ (Իսրայել, ԱՄՆ) գործողությունների առաջին թիրախը կարող է լինել Իրանի ռազմական ներուժի ոչնչացումը, իսկ երկրորդը՝ գործող վարչակազմի փոփոխությունը։
«Պատերազմի ընթացքն ու ձևը կարող են փոխվել ըստ այդ նպատակների, ըստ այդմ՝ ռիսկերն էլ կարող են փոփոխության ենթարկվել։ Մենք այս պահից ի վեր աշխատում ենք հայտնի երկրների հետ՝ կանխարգելելու իրավիճակի վատթարացման սցենարները»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում