ԱՄՆ-ն քրդերի հետ խորհրդակցություններ է անցկացնում՝ Իրանում ռազմական գործողություններ անցկացնելու շուրջ․ Reuters | azatutyun.am

azatutyun.am Իրանի քրդական զինված խմբերը վերջին օրերին քննարկումներ են անցկացրել ԱՄՆ-ի հետ՝ Իրանի արևմտյան հատվածում անվտանգության ուժերի դեմ հնարավոր հարձակումներ իրականացնելու վերաբերյալ, հայտնում է Reuters-ը։

Իրաքյան Քրդստանի տարածքում գտնվող այդ խմբերը պատրաստվում են հնարավոր գործողության։Աղբյուրների խոսքով՝ գործողության նպատակն է թուլացնել Իրանի իշխանություններին և հնարավորություն ստեղծել երկրի ընդդիմադիր ուժերի համար։

Վերջնական որոշում հնարավոր գործողության և դրա ժամկետների մասին դեռ չի ընդունվել։

Reuters-ի աղբյուրները նշում են, որ քննարկվում է ԱՄՆ-ի աջակցությունը, այդ թվում՝ հնարավոր զենքի մատակարարումը։ ԱՄՆ պաշտոնական կառույցները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունը։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։ 

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն