armenpress.am Ազգային ժողովի նիստում քննարկվում է առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վանիկ Օհանյանի ընտրության հարցը:
Նրա թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
«Չի կարելի խոսել առողջապահության համակարգի մասին՝ չարձանագրելով այսօրվա խնդիրները, իսկ անելիքները, պետք է անկեղծ լինենք, շատ են: Եվ, բնականաբար, դրանք չեն կուտակվել մեկ կամ երկու տարում, անգամ, 10 տարում, դրանք կուտակվել են տասնամյակների ընթացքում: Տարիներ շարունակ մեր առողջապահության համակարգը զարգացել է անհավասար, հաճախ առանց բավարար ներդրումների և ռազմավարական հետևողականության: Արդյունքում մենք ժառանգել ենք ենթակառուցվածքներ, որոնք շատ դեպքերում չեն համապատասխանել ժամանակակից նորմերին և բժշկության չափանիշներին»,- ասաց Օհանյանը:
Վանիկ Օհանյանն անդրադարձավ նաև առողջության համընդհանուր ապահովագրության, բժիշկների աշխատավարձերի և այլ թեմաներին վերաբերող հարցերին: