Խամենեիի իրավահաջորդը կլինի «վերացման անվիճելի թիրախ»․ Իսրայել Կաց | azatutyun.am

azatutyun.am Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի իշխանությունների կողմից Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին փոխարինելու համար նշանակվող ցանկացած առաջնորդ «անվիճելի թիրախ» կդառնա։

Նրա խոսքով՝ ով էլ շարունակի Իրանի քաղաքականությունը, որը, ըստ Կացի, ուղղված է Իսրայելի և ԱՄՆ-ի դեմ, կհամարվի թիրախ։

«Կարևոր չէ՝ ով է կամ որտեղ է թաքնվում»,- X-ում գրել է նախարարը։

Կացը նաև հավելել է, որ Իսրայելը ԱՄՆ-ի հետ միասին շարունակելու է գործողությունները՝ թուլացնելու Իրանի իշխանությունների հնարավորությունները և պայմաններ ստեղծելու, որպեսզի Իրանի ժողովուրդը կարողանա փոխել իշխանությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն