Լավագույն բուհերն ավարտածները կազատվեն զինծառայությունից, եթե 3 տարի աշխատեն ՀՀ-ում | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru  ՀՀ Ազգային ժողովը 68 կողմ, 0 դեմ, 17 ձեռնպահ ձայներով 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

Ըստ նոր փոփոխությունների` Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակի համալսարաններում սովորելու համար տարկետում ստացած ուսանողները, եթե ավարտելուց հետո վերադառնան ու առնվազն 3 տարի աշխատեն ՀՀ կառավարության կողմից սահմանված ոլորտում, կարող են ազատվել պարտադիր զինծառայությունից։

ՀՀ ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը նշել էր, որ արդեն իսկ ուսումնառությունն ավարտած 57 երիտասարդների շրջանում կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերադարձից հետո նրանցից ընդամենը 1-ն է ծառայել բանակում, 4-ը զբաղվում են գիտահետազոտական աշխատանքով, 12-ը հետախուզման մեջ են, 40 քաղաքացի որևէ այլ հիմքով չի ծառայել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն